«Հրապարակ». ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆՄԱՆՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում իշխանություններն այլընտրանքային ճանապարհի կառուցման ուսումնասիրություններ են սկսել: Որոշ տեղեկություններով՝ անգամ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը Ոսկեպարի հատվածում նոր ճանապարհի կառուցման մասին է։
Իսկ սա նշանակում է, որ Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնելուց հետո հերթը հասնելու է Տավուշի սահմանամերձ հատվածները հանձնելուն։ Եվ որպեսզի Սյունիքի պատմությունը չկրկնվի՝ թշնամին գա մաքսակետ տեղադրի մեր ճանապարհներին, արգելելով մի գյուղից մյուսը գնալը, իսկ մենք այլընտրանքային ճանապարհն ավարտած չլինենք, որոշել են Տավուշում ժամանակից շուտ գործի անցնել։
Բայց եթե Սյունիքում թեկուզ բարդ, դժվարանցանելի, բայց գոնե կար այլընտրանքային ճանապարհ, որը պետք էր նորոգել, ապա Տավուշի «վիճելի» հատվածներում ճանապարհը պետք է զրոյից կառուցել՝ փորելով սարերը, ինչը բարդ ու ծախսատար պրոցես է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ տվեցին անորոշ պատասխան՝ չհերքելով տեղեկությունը. «ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացումն ուշադրության առանցքում է։ Մեծածավալ աշխատանքներ են տարվում ինչպես առկա ճանապարհները նորոգելու, այնպես էլ նոր ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ։ Հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ Հանրապետության տարբեր մարզերում կատարվում են հետազոտություններ՝ նոր երթուղիներ ունենալու առնչությամբ»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:22
Европейский союз не одобрил новые санкции в отношении России во вторник, заявила глава МИД ЕС Кая Каллас после встречи с министрами иностранных дел ЕС в Брюсселе, передает Reuters.
-
2025-07-16 09:20
«Приостановка визовой либерализации с Евросоюзом не сломит грузинский народ, а если подобное решение все же будет принято, ЕС лишится своего последнего рычага давления, что лишь ускорит крах “навязанной евроистерии”», - написал член общественной организации «Единая нейтральная Грузия» Вато Шакаришвили.
-
2025-07-16 09:20
Самые высокопоставленные церковные лидеры на Святой Земле, включая Армянского патриарха Нурхана Манукяна, в понедельник посетили палестинский христианский город Тайбех на Западном берегу, который за последние недели стал местом нескольких нападений радикальных поселенцев, заявив, что израильские власти содействуют продолжающимся преследованиям.
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.