Թեհմինա Վարդանյան. Չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնալ էս կրկեսին
«Այս դահլիճում Հայկ Մարությանի հետ ամենաշատ խնդիրն ու անհամաձայնությունն ունեցել եմ ես»,-ելույթ ունենալով Երևանի ավագանու նիստում՝ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա նկատեց, դեռ քվեարկություն չի եղել, որոշում չկա, բայց «Իմ քայլ»-ի անդամները Հայկ Մարությանի մասին խոսում են անցյալ կատարյալով, շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։
«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք նշանակել, հավաքվել ենք այստեղ, անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր կարգին Հայկին։ Ի՞նչ է պատահել, որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի այն, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նրա խոսքով, «Իմ քայլ»-ի անդամները հնչեցնում են այն նույն քննադատությունները, որոնց մասին անցած տարիներին բարձրաձայնել են ինքն ու իր խմբակցությունը։
Նա հետևություն արեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կամ չափազանց դանդաղ են աշխատում, կամ ջրերը մի առվով չեն հոսում։
«Ես չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնալ էս կրկեսին, չեմ էլ վստահում ձեզ։ Ընկերներ, դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար մնում եք նույն հրահանգ կատարողը, չի կարող մի գիշերում կարծիք փոխվել։ Դուք արեցիք հեղափոխություն շատ արժեքներից հրաժարվելու համար, հիմա դուք ավելի վատ գործիքակազմ եք օգտագործում, ավելի տգեղ եք պահում մարդու հանդեպ։ Նայում էի ձեր ելույթներն ու ապշում»,-ասաց նա։
Վարդանյանը նշեց, ստեղծված իրավիճակում իրեն այնքան էլ չի մտահոգում, թե ով կլինի քաղաքապետ՝ Մարությանը, թե Հրաչյա Սարգսյանը, այս առումով հիշեց «3+2» ֆիլմի հայտնի արտահայտությունը. «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.