Թուրքիան ավելի ու ավելի շատ է Նախիջևանն իրենով անում
Թուրքիան ակնկալում է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը հնարավորինս շուտ կսկսվի, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը։
«Ադրբեջանն ու Թուրքիան անցյալ տարվա դեկտեմբերին հուշագիր ստորագրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ։ Հուսով ենք, որ SOCAR-ը և BOTAS-ը շուտով կավարտեն այս նախագծի իրականացման աշխատանքները: Տեխնիկական մշակման ավարտից հետո մենք ակնկալում ենք, որ գազատարի շինարարությունը կսկսվի հնարավորինս շուտ»,- ասել է Դենմեզը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Թուրքիա 1-ին էներգետիկ ֆորումի ժամանակ:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն իր հերթին հիշեցրել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի հզորությունը կկազմի տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ կամ օրական 1.5 միլիոն խորանարդ մետր գազ։ «Գազի մատակարարումների դիվերսիֆիկացման շնորհիվ այդ նախագիծը կամրապնդի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր առմամբ կխորացնի կապերը Ադրբեջանի և Թուրքիայի միջև», - ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
Թուրքիայում Իգդիր-Նախիջևան գազատարի երկարությունը կկազմի մոտավորապես 85 կմ։ Նախագծով նախատեսվում է կառուցել նաև մեկ գազի հաշվառման կայան։
ՆԻՀ-ն ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ և սահմանակից է Իրանին, Հայաստանին և Թուրքիային։ Ներկայումս ՆԻՀ-ի գազամատակարարումն իրականացվում է Իրան ադրբեջանական գազի սվոպային մատակարարումների հիման վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.