«Փաստ». ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ևԵՎ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»:
Սակայն քննությամբ զբաղվող խումբը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար:
Թերթի ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 18:41
Правозащитник Рубен Меликян не считает эффективным начинать правовой процесс в связи с оскорбительными высказываниями и заявлениями премьера Никола Пашиняна в адрес Армянской Апостольской церкви. Такое мнение он высказал Sputnik Армения.
-
2025-05-30 16:41
Посол России в Армении Сергей Копыркин заявил, что сегодня наблюдаются попытки переосмысления истории, идентичности Армении и истории армяно-российских связей. Об этом дипломат сказал на церемонии награждения победителей конкурса арменоведения имени академика Марра, организованной Русским домом в Ереване.
-
2025-05-30 16:40
В последние дни агрессивные действия Азербайджана против армянских населённых пунктов усилились.
-
2025-05-30 16:40
Москва рассчитывает, что российский и украинский проекты меморандумов будут обсуждаться на втором раунде переговоров в Стамбуле, сообщил пресс-секретарь президента Дмитрий Песков, передает РИА Новости.