Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՈՐՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՑԻՏԵԼ Է ԱԼԻԵՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱԿ-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց չորս բանաձև, որոնց նպատակն Արցախի կարգավիճակի որոշումը չէր, այլ ռազմական գործողությունների կանգնեցնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սերժ Սարգսյանն է ասել, որ 2016 թվականից հետո բանակցային փաթեթը ստացավ եռամակարդակ վիճակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր, համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով հայտարարություն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում։ Հիմա ասում է, որ ինքնորոշման իրավունքը գցեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց չորս բանաձև, որոնց նպատակն Արցախի կարգավիճակի որոշումը չէր, այլ ռազմական գործողությունների կանգնեցնելը։ Կարմիր թելով այդ չորս բանաձևերի մեջ մի միտքն է գնում, որ ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն։ 1992 թվականին արդեն իսկ ստեղծվել էր Մինսկի խումբը, 1994-1995 թվականներին Մինսկի խումբն արդեն ստացավ մանդատ կարգավիճակը քննարկելու։ Այս դեպքում Մինսկի խմբի ձևաչափն ինչո՞ւ էին ստեղծել, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով այդ տարիներին Արցախի կարգավիճակի մասին արդեն կարգավորում կար, ընդորում՝ Մինսկի խմբի անդամ պետություններից երեքը ՄԱԿ-ի անդամ երկրներ էին։ Մարդ ցնդում է, որ ստիպված է բացատրել, թե Նիկոլն ինչ աստիճանի անբարոյական է»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Ադրբեջանը 30 տարի այդ բանաձևերը փորձել է խեղաթյուրել և օգտագործել Հայաստանի դեմ։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը բառացիորեն ցիտել է հայկական ուղիղ եթերում Ալիև հոր և տղայի դիրքորոշումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հայերենով հիմնավորել է, որ Ալիևները ճիշտ էին, իսկ հայ ժողովուրդը՝ սխալ։ Նիկոլականներին եմ դիմում, կերաք, թե՝ մեկ է ձեզ համար»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ անթույլատրելի է քառօրյա պատերազմը համեմատելը 44-օրյա պատերազմի հետ:
«Ինչ աստիճանի անբարոյական պետք է լինի մարդ, որ քառօրյա պատերազմը համեմատի 44-օրյա հետ. 70-ից ավել զոհը՝ 5000 զոհի հետ, 400 հեկտարի կորուստը՝ 10 հազ քառակուսի կիլոմետրի հետ, հայկական կողմին հրադարարի աղերսը համեմատի ծակը մտնելու հետ, որ Պուտինն էլ չէր կարողանում գտնել, որտեղ է ։ Հղում է անում լուսահոգի Արկադի Տեր-Թադևոսյանին, որն այսօր չի կարող թեկուզ ասել, որ նման բան եղել է։ Բա եթե հետախուզությունով կռիվ էր, բա դու չտեսա՞ր հուլիսի կեսին, որ պատերազմ է գալիս, այ անբարոյական։ Դուք չտեսա՞ք, որ հաջորդը կռիվն է: Նիկոլ, դու տավուշյան մարտերից սարքեցիր շոու։ Ասացիր, որ Տավուշյան մարտերը ապացուցեցին, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է»,- ընդգծեց Աշոտյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.