Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊՇՌ ԹԵՍՏԻ ԾԱԽՍԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՎԵՐՑՆԵԼ
Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՍԴ որոշումն Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված հայցով որոշումը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ուժի մեջ էր թողել նախարարի հրամանի այն դրույթը, ըստ որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ ՍԴ-ն, միաժամանակ, «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:
Գործով հայցվոր կողմի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամովր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՍԴ որոշման հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.
1) ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:
2) Հրամանը այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:
3) ՍԴ-ն արձանագրել է, որ Պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի` վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ԵՆԹԱԴՐՈւՄ Է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:
4) ՍԴ-ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում»,- գրել է պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.