ՏԱՍՍ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՓՎԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է ԱՊՀ անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ առաջնորդները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ և կքննարկեն համագործակցության արդյունավետության բարձրացման և կազմակերպության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները։
Կրեմլի կայքի փոխանցմամբ, ոչ պաշտոնական հանդիպումը նախաձեռնել է ՌԴ նախագահը։ Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Կմասնակցի նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ՏԱՍՍ-ը գրում է, որ գագաթնաժողովի շրջանակում ընդհանուր հանդիպումից բացի, կարող են տեղի ունենալ նաև առանձին զրույցներ։
«Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այս միջոցառման ընթացքում շփվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- գրել է ռուսական լրատվամիջոցը, ապա մեջբերել Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը. «Առայժմ երկկողմ հանդիպման մասին խոսք չկա, բայց ոչ պաշտոնական հանդիպում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.