Ագնեսսա Խամոյան․ «Հայաստան» խմբակցությունը «13-րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ բաժանված պարգևատրումները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կօգտագործի բարեգործական նպատակով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Մեր խմբակցության պատգամավորները նույնպես ստացել են այսպես կոչված՝ 13–րդ աշխատավարձերը, որը պարգևատրում է։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա «Հայաստան» խմբակցությունը պարգևատրումները չի ծառայեցնի սեփական նպատակների համար, այլ կուղղի բարեգործության։ Նախորդ անգամ խմբակցությունը որոշել էր պարգևատրումները տրամադրել Արցախում զինվորների համար գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, իսկ այս անգամ որոշում է կայացվել է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր հայեցողությամբ այդ գումարը կծախսի որևէ բարեգործության համար»,– ասաց Ագնեսսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման պատգամավորները պարգևատրվել էին նաև ամիսներ առաջ՝ անկախության 30-ամյակի առթիվ։ Բացի աշխատավարձից, պատգամավորները պատգամավորական ծախսերի համար ստանում են 250 000 դրամ, նախկինում այն կազմում էր 50 000 դրամ։ Դեռ հոկտեմբեր ամսին, «Հայաստան» խմբակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ամեն ամիս պատգամավորներին տրվող 250 000 դրամների հարցով։ Խմբակցությունը դիմումում վիճարկել էր պետական քաղաքական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, նախարարների տեղակալների, պատգամավորների պարգևատրման համակարգը։
«Թեև ՍԴ–ն մերժել է մեր խմբակցության դիմումը հիմնավորելով, որ հարցը գտնվում է պետական քաղաքականության ոլորտում և սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այդուհանդերձ մենք շարունակելու ենք հետևողական լինել պարգևավճարների և պարգևատրումների հարցում, իսկ թե ինչ ձևով, հավելյալ կտեղեկացնենք»,– հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 17:50
За что так строго наказывать несчастных людей, которые лишь хотели сближения России и Азербайджана? Мне кажется, что-то в Азербайджане идет совершено не так, как должно было бы идти. Об этом в соцсетях написал российский философ Александр Дугин.
-
2025-05-23 17:44
Компания "Согласие-Армения", аффилированная с председателем Союза армян России Ара Абрамяном, заявила о произволе со стороны ряда государственных структур Армении.
-
2025-05-23 17:40
Пятый раунд переговоров между Ираном и США по иранской ядерной программе начался в Риме, передает РИА Новости со ссылкой на иранское госагентство Tasnim.
-
2025-05-23 17:38
Кандидаты на пост президента Республики Арцах (НКР) пока не выдвинуты. Об этом в беседе с корреспондентом Panorama.am заявила депутат Национального собрания Республики Арцах от фракции «Справедливость» Метаксе Акопян.