Последние новости

ԳՐՊԱՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։

Նման պայմաններում միակ հետեվությունը, որ պետք է անել, հետևյալն է. թույլ չտալ, որ այդ անդառնալիության պահին Հայաստանում լինի այս իշխանությունը։

Բայց խնդրի խորությունը սրանով չի սահմանափակվում։ Իրականում այս իշխանությունը նույն ճակատագիրը պատրաստել է նաև Հայաստանի համար։ Մի պահի Հայաստանն են փորձելու «գցել Ռուսաստանի գրպանը», իսկ թե դա չստացվի՝ Թուրքիան կա ու կա։

Մեր պետությունը հենց այդ կետին է գնում, երբ կորցնելու է ոչ միայն սուվերենությունը, այլևս՝ ինքնուրույն գոյատևելու, ինքնուրույն կենսագործունեություն ունենալու հնարավորությունը։

Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով։ Այս իշխանության բովանդակությունը միայն նման հանգրվան է նախատեսում։

«Մեծ գրպաններ» ունեցող պետություններն իրար հետ կպայմանավորվեն, և արդյունքը կախված կլինի նրանց՝ տվյալ պահի առավելություններից ու խնդիրներից։ Կպայմանավորվեն ոչ թե մեզ համար, այլ՝ մեզ վրա։

Այս իշխանությունը ոչ մի բանի պատասխանատվություն չի վերցնում։ Ինչպես բոլոր ներքին տապալումներում է ասում «ես մեղավոր չեմ, մեղավորը ուրիշներն են», այնպես էլ՝ պետության ամբողջականության և սուվերենության հարցում մի օր ասելու է՝ ես ի՞նչ կապ ունեմ, դա կախված է Ռուսաստանից կամ Թուրքիայից։

Սրան զուգահեռ պրոցես է մշակութային կապիտուլյացիան։ Դատախազների մուղամի ներքո անձնուրաց քեֆը պատահականություն չէր։ Եթե լիներ այդպիսին, ապա կլինեին հետևանքներ։ Կա վարկած, որ դատախազը մուղամի հանդեպ իր հրապարակային սիրո ցուցադրումով փորձել է քծնել Նիկոլին՝ ողջունելով նրա պրոթուրքական աշխարհայացքը։ Հայաստանյան իրականության մեջ այլևս զարմանալու ոչինչ չկա։ Գուցե դա իսկապես այդպես է, գուցե՝ ոչ, բայց փաստ է, որ այս իշխանական էլիտան իր ղեկավարով շարունակում է նույն երգչի /երգիչների/ մասնակցությամբ՝ մուղամի տակ իր քեֆերը։ Մշակութային, արժեհամակարգային կապիտուլյացիան միշտ ուղեկցում է աշխարհայացքային և քաղաքական կապիտուլյացիային։

Սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու է մեզ հնարավորինս սեղմ ժամկետներում պետք նոր, սոլիդ իշխանություն։ Պետք է մեղմել բոլորի գայթակղությունը՝ Հայաստանը տեսնելու իրենց գրպանում, իրենց պատկերացումների, իրենց արժեքների, իրենց մշակույթի ճիրաններում։ Իհարկե, նման իշխանություն մենք ունենալու ենք, բայց իրավիճակն այնպիսին է, որ անդառնալիության կետերն արագ են հաջորդում իրար, ու չվերականգնվող կորուստները հետևաբար շատանում են։

Այլընտրանքային նախագծեր խումբ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Новые американские технологии помогут обеспечить безопасную эксплуатацию ААЭС – Посол США
    2025-06-03 16:42

    Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.

  • ПАШИНЯН В ЕГУ: ОН БЫЛ ВОЗБУЖДЕН, КРИЧАЛ, ЛИЦО ПОКРАСНЕЛО
    2025-06-03 16:28

    Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.

  • Михаил ВИНОГРАДОВ: ОБВИНЕНИЯ ПРОТИВ ВАРДАНЯНА ОСНОВАНЫ НА ЭТНИЧЕСКОЙ НЕТЕРПИМОСТИ
    2025-06-03 16:21

    В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов. 

  • Геворг ДАНИЕЛЯН: АНТИЦЕРКОВНАЯ ПОВЕСТКА ОБРЕЧЕНА
    2025-06-03 15:11

    Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ