ԵՐԿԻՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ
Նոր տարվա առաջին օրերն են, ինչ-որ տեղ մարդիկ դեռ տոնում ու ճայթռուկներ են արձակում, իսկ Հայաստանի շուրջ արդեն ակտիվորեն ընթանում են որոշակի գործընթացներ: Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով հայ-ադրբեջանական հաշտեցման ընթացքը։ Բլինկենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով հայ-թուրքական հաշտեցման ընթացքը։ Եվ բոլոր-բոլորը ողջունում են այդ գործընթացները, որոնք հնարավոր են դարձել, ինչպես արդեն ընդունված է ասել՝ «նոր իրողությունների լույսի ներքո»։
«Լույս» արձակող այդ նոր իրողությունները լավ հայտնի են. Շուշիի և Հադրութի բռնազավթում ադրբեջանական զորքերի կողմից, չենք խոսում արդեն Արցախի մյուս տարածքների, ավելի քան հինգ հազար զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, մոտ տասը հազար վիրավորների ու տասնյակ հազարավոր անօթևանների մասին: Եվ որպես այդ նոր իրողությունների հետևանք՝ տարածաշրջանում խաղաղ գործընթացների համար բացված «հնարավորությունների պատուհան», երբ բոլորը ակտիվորեն «բանակցեցնում են» մեզ։ Երբ, ինչպես արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանն ու Արցախը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ են, այլ բանակցությունների սեղանին։
Վարժվել ենք։ Ասենք, դժգոհելն էլ մեղք կլինի։ Չէ՞ որ բնավ Էրդողանն ու Չավուշօղլուն չեն եռում Պուտինի և Բլինկենի հետ Հայաստանը քննարկելու ցանկությունից։ Հակառակը, նրանք ուրախ կլինեին առանց միջնորդների վարել բանակցությունները Երևանի հետ, որպեսզի վերածեին դրանք մի համատարած վերջնագրի։ Այնպես որ, եթե անկեղծ, մենք պիտի շնորհակալ լինենք Մոսկվային, Վաշինգտոնին ու Փարիզին, որ բախտի քմահաճույքին չեն թողել իրենց դաշնակցին և փորձում են պաշտպանել մեր շահերը այն պայմաններում, երբ բուն Երևանը փաստացի զուրկ է ձայնի իրավունքից։ Երևանը կարող է միայն ձայնակցել թույլատրելիի սահմաններում, և եթե դա ճիշտ ձևով անի, ապա գլուխը կշոյեն, քնքուշ խոսքերով կուրախացնեն ու կգրկեն՝ չարաճճիություն արած, բայց իր մեղքն ընդունած երեխայի պես։
Ահավասիկ Ալիևն էլ վերջին ժամանակներս այնքան էլ չի սպառնում։ Նույնիսկ ողորմածաբար բաց է թողնում գերիներին՝ միջազգային գործընկերների հետ իր հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչո՞ւ հանկարծ այդքան բարիացավ: Նախ՝ իր 60-ամյակի առթիվ նվեր ստացավ Փաշինյանից, որն այդ հիշարժան օրը, երբ Ալիևը զորամաս էր բացում Հադրութում, հուզիչ ճառ ասաց, հիմնավորելով Շուշիի, Հադրութի, ինչպես նաև ողջ Արցախի նկատմամբ Ադրբեջանի լիակատար իրավունքը։ Դե, ինչպես որ խոստացել Էր Բրյուսելում։
Իսկ ի՞նչ կա որ։ Բա հո չէ՞ր կարող Փաշինյանը ոտաբոբիկ գնալ Բաքու՝ մի արկղ կոնյակ թևի տակ դրած։ Մի տեսակ ծայրահեղ շողոքորթություն կդիտվեր, և կարծես թե ընդունված էլ չէ դա բարձր մակարդակում: Ահա և հարցազրույց տվեց։ Իսկ Ալիևը, ինչպեսև ցանկացած բարեկանոն սուլթան, սիրում է խորհրդանշականություն, թուլություն ունի նվերների նկատմամբ և բարեհաճ է նվիրատուների հանդեպ։ Ընդ որում նա վերադարձնում է նոյեմբերի 16-ին գերեվարված մարդկանց, այլ ոչ թե նրանց, ովքեր արդեն տարբեր ժամկետների են դատապարտվել ադրբեջանական դատարանների կողմից։ Բացի ամենից, սուլթանը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում առիթ կգտնի հայ գերիների նոր խմբաքանակ վերցնելու Փաշինյանից…
Այսպիսիք են 2018-ին պետության նկատմամբ ՀԿ-ների (ոչ առևտրային կազմակերպությունների) հաղթանակի հետևանքները։ Մեկ բան է հետաքրքիր. Հայաստանում առ այսօր իսկապես կա՞ն մարդիկ, որոնց պետք է բացատրել Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունը։ Թա՞ միայն նրանք են, ովքեր պարզապես անհասկացող են ձևանում, ջանալով թաքցնել իրենց անձնական մեծագույն շահագրգռվածությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.
-
2025-06-19 15:23
Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.