Հայկական կողմը ՄԻԵԴ կներկայացնի գերիների իրավական պաշտպանության լրացուցիչ խնդրանք
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առնչությամբ հայկական կողմը միջազգային իրավական կառույցներին ներկայացնում է դիմումներ ու միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ապահովել գերիների անհապաղ վերադարձը հայրենիք: Հայաստանի գործընկեր շատ երկրներ ևս փորձում են աջակցել՝ լուծելու հումանիտար խնդիրը: Այս մասին հայտնում է «Հանրային» հ/ը-ն։
«Առաջնային նպատակը, որ դատարանը շարունակաբար զբաղվի այս գործերով և իր վերջնական դատական ակտով ազատ աձակելու պահանջ ներկայացնի՝ արձանագրելով նրանց ռազմագերու կարգավիճակը և անազատության մեջ գտնվելու հիմքերի բացակայությունը»,-նշել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ «Երբ ասում ենք 40-ը, 40-ի մեջ ունենք Խծաբերդի խումբ, ունենք պատերազմի ժամանակ գերեվարվածներ, նոյեմբերի 10-ի միջադեպի քաղաքացիական անձինք 3-ն են, և ունենք ևս 2-ը՝ Գեղարքունիքից: Գրեթե բոլորի նկատմամբ Ադրբեջանը կեղծ քրեական գործեր է հարուցել միևնույն հոդվածով: Զուգահեռաբար ջանքեր ենք գործադրում, որպեսզի նաև ապահովվի փաստաբանի և այնտեղ պահվող անձանց կապը: Այս առնչությամբ լրացուցիչ խնդրանք ենք ուղարկելու Եվրոպական դատարանին, որպեսզի ընդլայնի հայցի ապահովման կիրառված միջոցների շրջանակը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի Եվրոպական դատարանում ընթացող դատավարության շրջանակում երաշխավորվի կապը փաստաբանների և վստահորդների միջև, սպասում ենք դատարանի արձագանքին»,-նշել է իրավապաշտպանը։ ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել նաև այդ անձանց նկատմամբ Բաքվի ապօրինի քրեական հետապնդումների մասին ապացույցներ: Հստակ է նաև Եվրադատարանի դիրքորոշումը. հակահայկական քաղաքականության պայմաններում Ադրբեջանում չկա հայերին պաշտպանելու արդյունավետ միջոց, նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի միջազգային կառույցների հսկողությամբ:
Armeniatoday
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).