Последние новости

ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՀԱՊԿ առաջնորդների հեռակոնֆերանսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խիզախեց և ասաց, որ ոչ վաղ անցյալում Հայաստանը նույնպես բախվել է օտարերկրյա ահաբեկիչների ներթափանցման խնդրին: Ալիևն արձագանքեց շատ արագ. Արցախում վերսկսվեցին խաղաղ բնակիչների գնդակոծությունները, Բաքվում սկսվեց դատավարությունը «հայ ահաբեկիչների» դեմ, որոնք 2021-ի մայիսին իբր փորձել են պայթեցնել Բաքու-Ջեյհան գազատարը։ Դե, նույն այն գազատարը, որը պատերազմի ժամանակ այնքա՜ն ջանադրաբար պաշտպանում էին հայկական հրթիռների հարվածներից նախագահ Արմեն Սարգսյանն ու նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԱԼԻևԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՆԻԿՈԼԻՆ ՊԱՐԶ ԵՆ. ասել է թե՝ խոսելը խոսիր, բայց չափդ ճանաչիր... Այստեղ ցուցանշական է թերևս միայն այն փաստը, որ ղազախական իրադարձությունների խորապատկերին Ալիևը անհամեմատ ավելի քչախոս է դարձել։ Թե ինչու՝ առայժմ դժվար է ասել։ Կա՛մ ինչ-որ բանից վախենում է, կա՛մ դարան է մտել։ Բայց մեսիջներն ուղարկեց, և Փաշինյանը, կարծում եմ, որսաց դրանք, ինչպես բոլոր այն ազդանշանները, որոնք Ալիևը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հղել է իրեն նախկինում։

Եթե ՀԱՊԿ առաջնորդների հետ բարեկամական հարաբերություններով կաշկանդված Իլհամ Ալիևը նախընտրում է լռել, որպեսզի հեղափոխական պատուհաս չբերի իր երկրի գլխին, ապա Անկարան շարունակում է ակտիվություն դրսևորել։ Եվ նույնպես հստակ ուղերձ է հղել Փաշինյանին, հաղորդելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և թուրքական կողմից Երևանի հետ բանակցող նշանակված Սերդար Քըլըչի հանդիպման մասին։ Դա, ընդհանուր առմամբ, զվարճալի հաղորդագրություն է։ Աքարը և Քըլըչը կառավարական նույն թիմի անդամներ են և միմյանց հետ կարող են հանդիպել օրական թեկուզ տասն անգամ։ Բայց ահավասիկ որոշեցին պաշտոնական հաղորդագրություն տալ։ Դա նույնն է, թե Երևանը հաղորդի, որ ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է, ասենք, Բուլղարիայում Հայաստանի դեսպանի հետ։

Այնպես որ Քըլըչի հետ Աքարի հանդիպման մասին հաղորդագրությունը Փաշինյանին ուղղված և ընդ որում հստակ մեսիջ է առ այն, որ Երևանը չպետք է մեղմ վերաբերմունք ակնկալի, քնքուշ խոսքերի հետևում լինելու են կոշտ ձևակերպումներ, Քըլըչի շուրթերով խոսելու է Աքարը։

Իսկ ինչպիսի՞ք են պաշտոնական Երևանի մեսիջները։ Ըստ էության, դրանցից գլխավորը հատուկ ներկայացուցչի դերում Ռուբեն Ռուբինյանի նշանակումն է, որը, շփոթելով կոճակները, ԵԽԽՎ-ում քվեարկում է հակառուսական բանաձևի օգտին, որոշ ժամանակ ապրել է Թուրքիայում, «հետազոտություններ» կատարելով թուրքական կազմակերպությունների դրամաշնորհների հաշվին, և որի վերաբերյալ, անկասկած, դոսյե կա այդ երկրի հատուկ ծառայություններում։ Հավանաբար, Փաշինյանի համար դժվար կլիներ ընտրել Անկարային ավելի ձեռնտու բանակցող։ Այնպես որ Հայաստանի վարչապետի մեսիջը միանգամայն պարզ է. պատրաստ եմ հանձնել ամեն ինչ, միայն թե հանգիստ թողեք։

Կարծում ենք, Անկարայի հետ բանակցություններում Փաշինյանի հույսն ամենևին էլ Ռուբինյանը չէ, այլ... Այո, կրկին Մոսկվան։ Նիկոլն արդեն Ռուսաստանի ուսերին է բարդել ռազմագերիների, Արցախի անվտանգության, Հայաստանի անվտանգության հարցերը... Իսկ հիմա դեմ չէ դրանց հավելել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ամենայն հավանականությամբ՝ այդպես էլ կլինի, եթե հաշվի առնենք, որ խոսքը ոչ թե պարզապես Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների, այլ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակցությունների մասին է։ Նույն այն ՆԱՏՕ-ի, որի առաջնորդը Վաշինգտոնն է, և որին Մոսկվան վերջնագիր է ներկայացրել դեպի Արևելք կազմակերպության ծավալումը դադարեցնելու մասին։ Նույն այն ՀԱՊԿ-ի, որի առաջատարը Ռուսաստանն է, որի կողի տակ հանկարծ բռնկվեց Ղազախստանը՝ ամերիկացիների հետ Ժնևում բանակցությունների մեկնարկի նախաշեմին։

Մեծ, շա՜տ մեծ խաղ՝ շա՜տ մեծ խաղադրույքներով։ Եվ այդ խորապատկերին որքան խղճուկ, եթե չասենք ՝ պակասավոր ու անպաշտպան է մեր կառավարությունը։ Հունվարի 14-ին Քըլըչի հետ բանակցությունների նաշօրեին Ռուբինյանին կարելի է մաղթել միայն մեկ բան. աշխատիր գոնե չափից ավելի արագ չհանձնել ամեն ինչ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ