ՆԱՏՕ-ն հուսով Է, որ Ադրբեջանի հետ լայն գործնական համագործակցությունը կշարունակվի
ՆԱՏՕ-ն հույս ունի ապագայում շարունակել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ, հայտնել են դաշինքում:
«Վերջերս տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հանդիպել է Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության, այդ թվում՝ «Պլանավորման և վերլուծության գործընթաց» ծրագրի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների հետ փոխգործակցության վերսկսման հարցերը», - ասել են կազմակերպությունում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա ՆԱՏՕ-ում նշել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:
«Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության վերսկսմանը: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով։ Ողջունում ենք երկխոսությունը, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս, հուսով ենք տեսնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քայլեր», - ասել են ՆԱՏՕ-յում, տեղեկացնում է Verelq.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».