Բադասյանը գլուխ է գովում՝ Հայկական մեքենաներն Գորիս–Կապան ճանապարհով ընդհանրապես չեն անցնում
Գորիս–Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետերի տեղադրումից ի վեր այդ ճանապարհով անցել են միայն որոշ իրանական շատ մեծ բեռնատարներ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մեծամասամբ հոսքն արդեն նոր ճանապարհով է ընթանում։ Հայկական մեքենաներն այդ ճանապարհով ընդհանրապես չեն անցնում»,– ասաց ՊԵԿ նախագահը։
Բադասյանը նաև հայտնեց, որ տեղադրված նոր մաքսակետերը որոշակի հաշվառում են իրականացնում` համադրելով Մեղրիի անցակետում գրանցված տվյալները։ Նա նշեց, որ այդ մաքսակետերում առանձին մաքսատուրք չի գանձվում։
Բադասյանը համոզմունք հայտնեց, որ այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո անգամ ամենամեծ բեռնատարներն այլևս չեն օգտվի Գորիս–Կապան ավտոճանապարհի` Ադրբեջանի կողմից վերահսկվող ճանապարհահատվածից։
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միջպետական ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից մինչ օրս տնտեսապես չի տուժել։
«Մենք 0 մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները ՀՀ են մուտք գործում Մեղրիի անցակետով` Ագարակում։ Այսինքն` որևէ վճարի պակաս չենք ունենում»,– ասաց Բադասյանը։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.