Արթուր Վանեցյան․ Հանրությունը ընդդիմության առաջնորդներին չի վստահում
Մենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունում ներկայացված կուսակցությունները, մշտապես լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում Երևանում, հանդիպում են հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Հավաստիացնում եմ, որ գրեթե 90- 95 տոկոսը դժգոհ է գործող իշխանությունից, բայց մի կարևոր հանգամանք կա․այդ մարդկանց ոչ մեծ զանգվածն է սատարում այսօրվա ընդդիմությանը, parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, թե դրա պատճառներից մեկն, օրինակ, այն է, որ ընդդիմությունը չի կարողանում հանրությանն էֆեկտիվ ներկայացնել իր անելիքն ու ասելիքը։
«Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում։ 21-րդ դարում սոցիալական ցանցերում ճիշտ տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր է հանրության սերը կամ ատելությունը գեներացնել։ 2019-ի սեպտեմբերին, երբ ես հրաժարական ներկայացրի, բոլոր հարցումներով ունեի ամենաբարձր վարկանիշը։ Հետո, չանդրադառնալով իմ հրաժարականի իրական պատճառներին, իշխանական քարոզչամեքենան լծվեց ինձ «սևացնելու» գործին։ Բազաթիվ հոդվածներ տպագրվեցին, ընդ որում՝ որևէ փաստ այդ հոդվածներում չապացուցվեց, և հիմա՝ երկու տարի անց, դատարանները սկսել են վճիռներ կայացնել՝ պարտավորեցնելով հերքել իմ մասին գրվածը։
Դրա համար պետք է ամեն օր դուրս գալ փողոց, գնալ բուհեր, քաղաքներ, շփվել մարդկանց հետ։ Եվ շփումն էլ բարդ է, քանի որ մարդիկ Հանրային հեռուստաընկերության քարոզչության տակ մնացած ինչ-որ բաներից են խոսում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ընդդիմությունը, ես մեր մասին եմ ասում, այդքան ֆինանսական ռեսուրս չունի, որ կարողանա նույն քանակությամբ կամ հինգ անգամ ավելի գումար ծախսել ու այլ բան ասել հանրությանը։ Մեր «զենքը» մեկն է՝ շփվել մարդկանց հետ և բացատրել, թե ինչ է կատարվում» , - ասել է Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.