ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքի շարունակմանը
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակությանը` առաջին հերթին իր մանդատին համապատասխան և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չտալու» մասին հայտարարության հետ կապված:
«Մեր այս դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,- նշել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ անցյալ տարի համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ կողմերին հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ են տրվել օրակարգում հետագա փոխգործակցության համար։ «Դա ուղղված էր հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք սպասում, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի շուրջ»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.