Թաթոյան․ Դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան շարունակվում է
Դատական գործերի «ձեռքով» մակագրության «խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան» շարունակվում է նաև ՄԻՊ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։ Դրանով, ըստ նրա, խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:
Հայտնել էինք նաև, որ ՀՀ ՄԻՊ–ն այս հարցով արտահերթ զեկույց է ներկայացրել։
«Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում»,– գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով` առաջ է գալիս ևս մեկ լուրջ հարց` արդյոք այն դատավորը, որին դատարանի նախագահը սեփական հայեցողությամբ մակագրել է գործ, համարվում է պատշաճ դատարան, կամ, ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ, ասենք, քննիչի կողմից դատարան ներկայացված կալանքի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հատուկ չի մակագրել կոնկրետ դատավորի, որ նա բավարարի այդ կալանքի միջնորդությունը:
ՄԻՊ–ը նշել է, որ շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը: Նույն ահազանգերը շարունակվում են նաև կապված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ:
Ահազանգեր կան նաև, որ դատարանների նախագահները դատավորների միջև դնում են տարբերակումներ, առաջ է գալիս դատարանների նախագահներից դատավորների կախվածության արատավոր երևույթ:
Դատարանների նախագահները դատական գործերի «ձեռքով» մակագրությունն իրականացնում են առանց չափանիշների՝ սեփական հայեցողությամբ:
Այս պրակտիկան անչափ վտանգավոր է արդար դատաքննության, անձնական ազատության, մասնավոր կյանքի և մյուս սահմանադրական իրավունքների համար:
Օմբուդսմանը գալիս է այն եզրահանգման, որ այսկերպ ուղղակի զրոյանում է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.