Սեյրան Օհանյան․ «Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա, ձեռի հետ, առանց իրադրությունը լիարժեք գնահատելու, առանց գնահատելու հակառակորդին, առկա սպառնալիքներն ու մարտհրավերները: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոտքի վրա կայացված որևէ որոշում տեղ չի կարող հասնել: Մեր իշխանությունները որոշումները կայացնում են փորձարկման մեթոդով, երևի հիմք են ընդունում հայտնի խոսքը, որ փորձը փորձանք չէ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ փորձերը բերեցին ահռելի փորձանքի»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինուժի «հայերային հետքաշման» գաղափարին, նախկին նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Այնուհետև հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»:
Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ն քաղաքական գործընթացներ է իրականացնում, Սեյրան Օհանյանն ասաց.
«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին՝ հետ քաշվելու։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։
Կարծում եմ՝ այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են, որովհետև սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք»։
Օհանյանն ասաց, թե այդ հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը. «Միայն լիարժեք և խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը։ Իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն, իմ համար, մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է», - ասաց Սեյրան Օհանյանը։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.