Բորիս Ջոնսոն. ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ներկա պահին չկա ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ, որը պատրաստ է մեծ զորակազմ ուղարկել Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ջոնսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը դժվար թե իրավիճակի սրման դեպքում ուղղվեն Ուկրաինա, քանի որ այն դաշինքի անդամ չէ:
«Ես գիտեմ, որ հուզական առումով շատերը համամիտ են դրա հետ։ Իհարկե, բնազդաբար շատերը կոչ կանեին Ուկրաինային ակտիվ ֆիզիկական աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի զորքերի տեսքով, բայց պետք է ասեմ՝ չեմ կարծում, որ դա մոտ ապագայում տեղի կունենա։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասել Է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: Ռուսաստանը բազմիցս հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար:
ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել էին, որ Արևմուտքի հայտարարությունները («ռուսական ագրեսիայի» և Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորության մասին) և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.
-
2025-06-23 17:40
Защита арестованного в Армении на 2 месяца предпринимателя Самвела Карапетяна отозвала апелляционную жалобу на решение о его аресте из-за судьи, который должен будет рассматривать дело. Об этом сообщил адвокат Самвела Карапетяна – Армен Фероян.
-
2025-06-23 17:25
МИД Армении выражает глубокое разочарование по поводу искаженных и крайне односторонних формулировок, содержащихся в «Стамбульской декларации» и резолюциях, предложенных Азербайджаном в рамках последнего Министерского совещания Организации исламского сотрудничества.