Georgian Airways-ը չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթը
Georgian Airways-ը չեղարկել է այսօր նախատեսված Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չարտերային չվերթը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ Մտավարի հեռուստաընկերության վրա հղումով։
Վրացական ավիաընկերության ինքնաթիռը պետք է մեկնարկեր թռիչքը Թբիլիսիի օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 10:00-ին և վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 11:30-ին։ Մտավարի հեռուստաընկերությունը պնդում է, որ «Մոսկվան մերժել է» Georgian Airways-ին վերջին պահին։
Ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ասել է, որ չեղարկման պատճառը «ԶԼՄ-ներում աժիոտաժն» է և նրանց կողմից ընթացակարգերի խախտումը։
«Լրագրողների ակտիվության պատճառով աղմուկ է բարձրացել, չվերթի թույլտվություն չեն տվել, և այն չեղարկվել է։ Որոշ ընթացակարգեր չեն պահպանվել, ուստի թույլտվություն չի եղել»,- ասել է Գաիաշվիլին։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից դեռ պաշտոնական մեկնաբանություններ չկան։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի բացակայության պայմաններում Georgian Airways-ը թույլտվություն է ստացել իրականացնել երկու չարտերային չվերթ՝ կապված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հետ՝ հունվարի 8-ին և 28-ին։ Ավիաընկերությունն իրականացրել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի առաջին չարտերային չվերթը։
Ռուսաստանը 2019 թվականի ամռանն արգելել է ուղիղ չվերթները դեպի Վրաստան՝ ի պատասխան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան ժամանման հետ կապված զանգվածային բողոքի։
Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն նշել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պայմանները, որոնք են՝ Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսաֆոբ արշավի դադարեցում և ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացում։
Ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է վերսկսել թռիչքները։ Նա նշել է, որ Վրաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում, և հարցի լուծումը կախված է Մոսկվայի դիրքորոշումից, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-02-04 15:55133
Удары США и Израиля по Ирану – экзистенциональная угроза для Армении. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявил профессор американского университета Лихай, политолог Арман Григорян.
-
2023-02-04 15:53132
Сейчас одна из наших задач – держать тему Арцаха в центре внимания мировой общественности. Об этом написал на своей странице в Facebook госминистр Арцаха Рубен Варданян.
-
2023-02-04 15:43135
Сейчас мы имеем дело с политикой, когда глава страны занимается не политикой, а оправданием собственной беспомощности, провалов и неэффективности собственной политики внешними причинами. Об этом заявил в интервью программе «Прессинг» заместитель председателя АНК Левон Зурабян.
-
2023-02-04 13:30216
В Ереване проходит международный круглый стол-обсуждение на тему «Армения и глобальное противостояние Россия-Запад: итоги 2022 года».