Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով, կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։
«Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։
Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն», - Facebook-յան իր էջում գրել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:59
На фоне недавнего визита премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, в Стамбуле приняты документы Организации исламского сотрудничества, усиливающие международное давление на Ереван и закрепляющие азербайджанскую трактовку территориальных претензий.
-
2025-06-23 10:53
Иран ценит позицию РФ по текущей эскалации на Ближнем Востоке. Об этом заявил глава МИД Исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-23 10:50
Президент США Дональд Трамп допустил возможность смены власти в Иране, если Тегеран не может сделать страну «вновь великой». Соответствующее сообщение американский лидер разместил в соцсети Truth Social.
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.