«Փաստ». ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ Է
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում: Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր հանձնարարականի «հետևից գնալու են» հենց ՊՎԾ-ի մանդատով:
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, այլ ստուգումներ ևս կատարվում են, սակայն հատկապես այս երկու «դաշտում» առանձնահատուկ ուշադրությամբ են ստուգում: Այս գործողությունները պայմանավորում են վարչապետի այն ձևակերպմամբ, որ խնդիր կա պետական ինստիտուտների կայացման դաշտում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին լուրջ դժգոհություններ է առաջացրել որոշ գերատեսչություններում: Ավելին, կան խոսակցություններ, որ փորձեր են արվել այդ դժգոհությունները հասցնել նույնիսկ վարչապետին՝ բողոքելով, թե պվծականները ստուգում են «ամեն մի չոփը», ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում գերատեսչություններում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.