Գերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այսօր Գյումրիում հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մասնավորապես ակտիվ գործունեություն է ծավալում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը, որն այժմ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, բայց շարունակում է աշխատել երկու կողմերում իր ունեցած կապերով»,– ասաց դեսպանը։
Նա նաև նշեց, որ գերիների հարցում ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը։
«Ցավոք, դա չստացվեց անել այնքան հեշտ ու արագ, որքան կցանկանայինք, բայց աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ լավ հասկանում ենք խնդրի սոցիալ–հոգեբանական ողջ սրությունը, դրա կարևորությունը գերիների ընտանիքների ու Ադրբեջանում պահվող անձանց համար»,– ասաց Կոպիրկինը` վստահեցնելով, որ Ռուսաստանն անում է հնարավորը խնդրի արագ լուծման ու խաղաղության հաստատման համար։
ՌԴ դեսպանը հայտարարեց, որ հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը կարգավորելու նպատակով ռուսական կողմը մասնակցում է նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Նշենք, որ 2021թ–ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.