Փաստաբանների պալատ․ Բախշիյանի կայացրած դատական ակտի ապօրինի լինելը սուբյեկտիվ է
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտի ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատը։
Փետրվարի 2-ին Փաստաբանների պալատի խորհուրդը հրատապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկել էին Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ դատախազությունը չի բողոքարկել ակտի ոչ օրինական լինելը, սակայն այդ հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն է տվել։ Մտահոգիչ են համարել նաև Բախշիյանին ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:
Այս ամենով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել մի քանի պատկան մարմնի։
Պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հորդորել են զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից, դատական իշխանության ներկայացուցիչներին` գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ԲԴԽ-ին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը։
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը նաև որոշ կետեր է արձանագրել․ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է, դատարանը գործը քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ, դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել, իսկ խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Նիստին ներկա են եղել խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանը, Պավել Գյուլումյանը, Ռուբեն Հակոբյանը, Հարություն Հարությունյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Մարինե Ֆարմանյանը, Լիլիթ Ղազանչյանը և Մանե Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-19 14:51
Родные без вести пропавших продолжают блокировать проспект Баграмяна в Ереване. Они требуют от нового главы СНБ заверений в том, что поиск без вести пропавших продолжится и после смены руководителя ведомства.
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.