ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է` որ դեպքում կավարտվի կորոնավիրուսի համավարակը
Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեծ սխալ է, բայց ջանքերը միավորելու դեպքում աշխարհը կկարողանա վերջ տալ COVID-19–ի համավարակին: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ACT-Accelerator ծրագրի համար գումար հանգանակելու միջոցառման բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակի ամենամեծ բարոյական սխալն է։ Բայց լավ նորությունն այն է, որ վերջերս գրանցված առաջընթացը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի, եթե միավորենք ռեսուրսները», - ասել է նա։
Գուտերեշի խոսքով՝ բոլոր երկրների ջանքերի միավորումը և ավելի հարուստ երկրների կողմից ACT-Accelerator ծրագրի ֆինանսավորումը կօգնի հենց այս տարի հաղթահարել COVID-19 համավարակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հարուստ երկրներին լրացուցիչ 16 մլրդ դոլար հատկացնել ACT-Accelerator ծրագրի համար:
Այդ գումարները թույլ կտան ACT-Accelerator-ին ստեղծել պատվաստանյութերի 600 միլիոն դեղաչափով բանկ, 700 միլիոն թեստ և 120 միլիոն պացիենտի համար նախատեսված դեղամիջոցներ գնել, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ տրամադրել 1,7 միլիոն բուժաշխատողի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.