Հաստատվել է Երևանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը
ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ առաջիկայում Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը:
«Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են հանձնակատարի գրասենյակից։
«Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», - նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։
«Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում»,- հայտնում են գրասենյակից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: