Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԳՆԱԼԸ՝ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆ
«Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթարների» տակ» թեմայով քննարկմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունները մեծ սխալ են թույլ տալիս։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկու կոմպոնենտ կա․ մեկը՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ունենալը, մյուսը՝ հաշտության գնալը․ հաշտություն, որը վերաբերում է տարատեսակ լուրջ խնդիրների՝ Հայոց ցեղասպանություն, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք և այլն։ Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացվում են իրար․ Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, դրա դիմաց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրր հարցը, ամեն ինչը շատ արագ լուծենք, վերջացնենք»,- ասաց նա։
Թուրքագետն ընդգծեց՝ դա օրինաչափորեն էլ հնարավոր չէ․ երկու պետությունների և երկու հասարակությունների միջև կան խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, իր նշած երկու բաղադրիչներն իրարից առանձնացնելը պետք է լինի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալն ու բաց սահման ունենալը մի բան է, հաշտության գնալը՝ բոլորովին այլ բան։
«Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.