ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԲԴԽ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼ
«ՀՀ Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին փետրվարի 9-ին ԱԺ-ի ընդունած օրինագիծը վերջնականապես արձակում է իշխանության ձեռքերը՝ իրեն ոչ հաճո դատավորների քրեական հետապնդման մեխանիզմը գործարկելու համար: Հիշեցնենք, որ եթե մինչ այդ Բարձրագույն դատական խորհրդին անհրաժեշտ էր ձայների 2/3, այսինքն 10 ձայնից 7-ը՝ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության որոշ տեսակների ենթարկելու համար, ապա այժմ 6 ձայնը բավարար է: Իսկ այն դեպքում, եթե ԲԴԽ-ն գործում է ոչ լրիվ կազմով, ինչպես, օրինակ, ներկայումս է, պետք կլինի ընդամենը 5 ձայն:
Օրինագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը և իշխող խմբակցության որոշ պատգամավորներ ջերմեռանդորեն վկայակոչում էին միջազգային կառույցների արձագանքը, պնդելով, թե վերջիններս շատ դրական են վերաբերվում դատական համակարգում իրենց կողմից իրականացվող բարեփոխումներին: Սակայն, դատելով ամենից, դա ամենևին էլ այդպես չէ։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «ԳԱ»- ի հետ զրույցում նշեց, որ տվյալ նախաձեռնությունը հարցեր է առաջացնում և դրական եզրակացություն չի ստացել ո՛չ ԿԴՊՊԽ-ի, ո՛չ էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այդ կառույցները, նրա խոսքերով, պահպանում են դատավորների նկատմամբ կարգապահական և այլ վարույթներ հարուցելու հարցերով զբաղվող մարմիններում հենց դատավորների գերակշռության սկզբունքը։
«ԿԴՊՊԽ-ն և Վենետիկի հանձնաժողովն ընդունելի են համարել մեր Բարձրագույն դատական խորհրդի կազմը՝ կարևորելով այնտեղ դատավորների և գիտնականների հավասար հարաբերակցության առկայությունը։ Հիշեցնեմ, որ այդ մարմինը ժամանակին ստեղծվել է ԱԺ կոնսենսուսի արդյունքում։ Եվ բացարձակարես անընդունելի է, որ որոշումներ կայացնելիս ձայների նշաձողն իջեցվում է այն պայմաններում, երբ քաղաքական կոնսենսուսի արդյունքում և խորհրդարանական ընդդիմության համաձայնությամբ ընտրված ԲԴԽ անդամները հարկադրաբար հրաժարական են տվել։ Խորհրդի գործող անդամները նշանակված են ոչ թե խորհրդարանի, այլ ընդամենը մեկ քաղաքական ուժի կողմից, երբ ընդդիմության դերը բացահայտ նսեմացվել է։
Որոշումների ընդունումը միայն ԲԴԽ գիտնական անդամների ձայներով չի կարող լեգիտիմ լինել։ Չենք խոսում արդեն այն մասին, թե որքանով է դա խնդրահարույց դատական համակարգի անկախության տեսանկյունից»,- ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ այսօրվա ԲԴԽ-ում կա միայն մեկ գիտնական, որը հրաժարական չի տվել. Լիպարիտ Մելիքջանյանը: Բայց նախկինում նա եղել է «Ելք» կուսակցության ցուցակում, այսինքն ունեցել է արտահայտված քաղաքական նախապատվություններ։ Ստացվում է, որ ներկայումս ԲԴԽ-ում չկա ոչ մի գիտնական անդամ, որը կախված չլինի մեկ քաղաքական ուժից։ «Նրանք բոլորը կառավարելի են իշխող կուսակցության կողմից և ԲԴԽ կազմում հայտնվել են իրենց «քաղաքական պիտանիության» շնորհիվ։ Անհրաժեշտության դեպքում, եթե նրանք հանկարծ հրաժարվեն կատարել գործող իշխանության պատվերները, նրանց հեշտությամբ, հաշված րոպեների ընթացքում պարզապես կհեռացնեն աշխատանքից», - նշեց Սիրանուշ Սահակյանը։
«Իրավական ուղի» ՀԿ-ի մյուս համահիմնադիրը՝ Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ մի քանի կոնկրետ դեպքերում ԿԴՊՊԽ-ն և Վենետիկի հանձնաժողովը անմիջական պահանջներ են ներկայացրել, որոնք չեն կատարվում գործող իշխանությունների կողմից: Դրանցից ամենահստակը վերաբերում է կարգապահական վարույթ հարուցելու մասով արդարադատության նախարարի լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությանը։
Անդրադառնալով «Դատական օրենսգրքում» փետրվարի 9-ին ընդունված փոփոխություններին՝ իրավապաշտպանը նշել է, որ համաձայն նշված միջազգային կառույցների սկզբունքների՝ նրանց կողմից չի կարող հավանության արժանանալ միայն ԲԴԽ միայն գիտնական անդամների ձայների հաշվին դատավորին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։ Մինչդեռ ընդունված օրինագիծը ենթադրում է հենց այդպիսի դրվածք։ «Իշխանությունների նպատակն ակնհայտ է. հեշտացնել դատավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը և ուժգնացնել ճնշումը»,- համոզված է Մելիքյանը:
Հավելենք, որ հակառակ ընդունված պրակտիկայի, դատավորների շահերն անմիջականորեն շոշափող նախագիծը չի քննարկվել իրենց՝ դատավորների հետ։ Քննարկումներ չեն եղել նաև ո՛չ փաստաբանների, ո՛չ իրավապաշտպանների հետ։ Դրա հեղինակները շատ լավ հասկանում էին, որ իրենց նախաձեռնությունը հավանության չի արժանանա իրավաբանական հանրության կողմից, ուստի գործում էին լկտի և արագ, անտեսելով հասարակական կարծիքը։ Եվ եթե մինչ օրս արդարադատության նախարարի ցանկությունները թեև գերակա էին, բայց ոչ միշտ էին կատարվում անվերապահորեն, ապա այսուհետ դրա համար ոչ մի խոչընդոտ չի լինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:42
19 июня в парламенте избирали кандидата на вакантную должность судьи Конституционного суда. Единственным претендентом на эту должность являлся юрист с без малого 25-летним стажем правовой деятельности Артак Зейналян, который, для участия в выборах сложил мандат члена Совета старейшин Еревана.
-
2025-06-19 13:45
Арестованный на 2 месяца решением судьи ереванского уголовного суда общей юрисдикции Артака Карапетяна бизнесмен и меценат Самвел Карапетян уже переведен в УИУ "Армавир". Защита намерена в ближайшие дни обжаловать решение о его аресте.
-
2025-06-18 22:43
После некоторой паузы ситуация с продолжением нападок Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь 17 июня резко обострилась. Поводом послужило заявление известного бизнесмена и мецената Самвела Карапетяна. Президент Ассоциации армянских предпринимателей и глава группы компаний "Ташир" на фоне резких высказываний властей поддержал ААЦ. Он, в частности, отметил, что небольшая группа людей, забыв тысячелетнюю историю Армении и Церкви, устроила нападки на ААЦ: "Поскольку я всегда был рядом с Армянской церковью и народом, то я буду принимать непосредственное участие. Если не удастся политическим деятелям, то мы поучаствуем во всем этом по-своему",- заявил он в интервью изданию news.am.
-
2025-06-17 20:20
17 июня в Антикоррупционном суде под председательством судьи Арама Григоряна состоялось очередное заседание по делу третьего президента, председателя Республиканской партии Армении Сержа Саргсяна. Речь идет о событиях 20-летней давности, так называемом присвоении земель на ереванском проспекте Исакова площадью 11 гектаров и касается периода, когда С. Саргсян занимал должность министра обороны. Третий президент обвиняется в хищении в особо крупных размерах, отмывании денег, опять-таки в особо крупных размерах, а также пособничестве и подстрекательстве к преступлению. Его интересы на процессе представляют адвокаты Амрам Макинян и Рубен Акопян. В качестве подсудимых также проходят Алексан Алексанян и Валерий Григорян, обвиняемые в пособничестве.