Դատավոր Արշակ Վարդանյանը՝ Կարեն Անդրեասյանի հայտարարության մասին
Գործադիր մարմնի ներկայացուցիչների համար սովորական բան է դարձել դատավորների մասին այդպիսի հայտարարություններ անելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա։
«Վաղ թե ուշ այդ հարցը բարձրաձայնելու ենք, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու փոխարեն քայլեր են ձեռնարկում, որոնք, ըստ էության, հասարակության մոտ վստահության շեմն են իջեցնում։ Անընդհատ 40 դատավորի ցուցակը շեշտվում է, վատ դատավորը ո՞րն է, լավ դատավորը ո՞րը. այդ չափանիշները երևի պարոն Անդրեասյանը գիտի և կլուսաբանի»,- ասաց դատավորը։
Նրա խոսքով՝ Դատավորների միության անդամները քննարկում են՝ ինչ եղանակով ներազդել նախարարի վրա. «Այս ամենին արձագանք լինելու է, կփորձենք հասկանալ՝ որն է ավելի գործուն միջոց։ Տպավորություն է, որ դա միգուցե լավ աշխատելոճի ցուցանիշ է. ինչքան դատավորներին վիրավորես, որքան գունեղ, այնքան լավ»։
Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործին՝ Արշակ Վարդանյանն ասաց՝ ինքը և Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն այցելել են ՔԿՀ, սակայն Բորիս Բախշիյանին չի հաջողվել տեսակցել, քանի որ պատվաստման հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Մեր տեսանկյունից Բախշիյանի գործն առանձնահատուկ է։ Դատավորի նկատմամբ կալանքի շեմը մի քանի անգամ բարձր է։ Նա 3 անչափահաս երեխա ունի, մշտական բնակության վայր ունի, լիազորությունները դադարեցված չէ, կասեցված է. այս պայմաններում կալանք են ընտրել։ Ես չեմ վիճարկում դատական ակտը, բայց զարմանալի է՝ ինչո՞ւ հատկապես կալանք, այլ միջոցներով հնարավոր չէ՞ր զսպել։ Մենք իրավասու չենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վիճարկել, բայց անհասկանալի բաներ կան, որոնք լրացուցիչ մեկնաբանման կարիք ունեն»։
Հիշեցնենք, որ Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն էր տվել: Բախշիյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը։ Դատավոր Բախշիյանը կալանքի տակ է փետրվարի 7-ից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.