Եվրախորհրդարան․ Թուրքիան ապակայունության աղբյուր է
Եվրախորհրդարանը «Եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության մասին» զեկույցում Թուրքիային որակել է որպես «ապակայունության աղբյուր»։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է dw.com-ը:
«ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության մասին» զեկույցում, որը կազմվել է Լիբերալների խմբի անդամ, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լոիզոյի կողմից, նշում է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և նրա հարևանների համար անհանգստացնող բազմաթիվ ոլորտներում, հետևաբար, սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։
Զեկույցում դատապարտվել են հատկապես Թուրքիայի անօրինական գործողությունները ԵՄ անդամ երկրների, հատկապես Հունաստանի և Կիպրոսի դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում ռազմական հակամարտության սպառնալիքները, իրավասության տակ գտնվող ծովային հատվածներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
Նշվում է, որ չնայած լարվածությունը թուլացնելու ջանքերին, թուրքական ռազմական նավերի սադրիչ գործողությունները և ագրեսիայի սպառնալիքները MED IRINI գործողության դեմ (ՄԱԿ-ի կողմից Լիբիայի դեմ ռազմական էմբարգոն վերահսկելու առաքելությամբ), որոնք խախտում են միջազգային իրավունքը և ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը ցավալի են:
Զեկույցում նշվել է նաև, որ ԵՄ-ն ունի բավարար կամք օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն ու տարբերակները՝ իր անդամ երկրների և իր շահերը և տարածաշրջանային կայունությունը պաշտպանելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: