Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիայի վարքագիծը սադրիչ և անօրինական է
Բավական տարօրինակ է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է սադրիչ և անօրինական գործողությունների շարք սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության՝ Հունաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով Աթենքի և Անկարայի հարաբերություններին:
«Թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների նկատմամբ, բացարձակապես անընդունելի են։ Դրանք անընդունելի են ոչ միայն մեզ համար: Դրանք մերժվել են Եվրամիության, ԱՄՆ պետքարտուղարության, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և այլ երկրների կողմից»,- ընդգծել է Դենդիասը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Աթենքը մշտապես ձգտում է Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի վրա, տեղեկացնում է 1Lurer.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.