Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում դեռևս լարված է
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներով նոր դեպքերի նվազում կա, սակայն իրավիճակը դեռևս լարված է։
Տեղեկություննայսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Մեր ունեցած վիճակագրական տվյալներով` այսօր մենք չենք կարող գնահատել կորոնավիրուսային առկա իրավիճակը, քանի որ թեստավորում գրեթե չի իրականացվում։ Ընտանիքի անդամներից մեկը, եթե թեստավորվում է ու հաստատվում է կորոնավիրուսային հիվանդությունը, ապա մյուս անդամները, անգամ ունենալով ախտանշաններ, թեստավորման չեն դիմում»,– ընդգծեց Աբովյանը։
Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում նույնպես լարված իրավիճակ է, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, որն էլ իր հերթին ունի 3 ենթատեսակ։ Մասնագետի խոսքով` Հայաստանում այսօր հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը և սեկվենավորման արդյունքում ընտրանքային նմուշներից անջատվել է նաև «BA.2» ենթատեսակը։
«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը բարձր է և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է»,– ասաց Աբովյանը։
Աբովյանը շեշտեց` այն անձինք, ովքեր դեռևս պատվաստված չեն, «Օմիկրոնը» վերջիններիս համար բավականին ծանր և ծայրահեղ ծանր ընթացք կարող է ունենալ և հասցնել ընդուպ մահվան։ Նա նաև նշեց, որ դեռևս վաղ է խոսել համավարակի ավարտի մասին, քանի որ հստակ հնարավոր չէ իմանալ, թե ինչ ընթացք կլինի կամ նոր մուտացիաներ կլինեն, թե ոչ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: