Զախարովա․ ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից՝ Ուկրաինայի հարցերով
ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից՝ Ուկրաինայի և գլոբալ անվտանգության հարցերով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հենց այսօր ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ պետք է գտնվեր հենց եվրոպական տարածքներում, որտեղից և որոնցից մենք լսում ենք մեր հասցեին ուղղված ամեն տեսակի մեղադրանքներ: Իսկ ռուսական պատվիրակությունը պետք է այնտեղ լիներ ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինկենի գլխավորած պատվիրակության հետ բանակցելու նպատակով: Հենց ամերիկյան կողմն է հրաժարվել հետագա բանակցություններից»,-ասել է Զախարովան НТВ-ի եթերում:
Նա հստակեցրել է, որ խոսքը նաև գլոբալ անվտանգության, ռազմավարական կայունության հարցերով, ներկա իրավիճակի շուրջ բանակցությունների մասին է. «Եվ իհարկե, առանց Ուկրաինայի հարցի քննարկման չէր լինի: Ամերիկյան կողմը պաշտոնական պատասխան է ուղարկել ռուսական կողմին, որտեղ բավական գռեհիկ և խեղաթյուրված կերպով ներկայացվում էր, որ չեն ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ: Դա եղել է նախքան Մոսկվայի կողմից հատուկ գործողություն սկսելը, և դա ամբողջ աշխարհը պետք է իմանա»,-հայտարարել է Զախարովան:
Հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը իրադարձությունների հետագա զարգացումներում ելնելու է իր սեփական շահերից. «Մենք ելնելու ենք սեփական շահերից, դրանք այսօր այսպիսին են՝ կանխել վատագույն սցենարի զարգացումը»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.
-
2024-05-28 19:32
Представители наблюдательной миссии ЕС в Армении и посол Румынии в Ереване Корнел Ионеску посетили аэропорт Капана, а также общины Мегри и Агарак Сюникской области. Об этом сообщается в микроблоге наблюдательной миссии в соцсети X, передает Sputnik Армения.
-
2024-05-28 19:30
Католикос Великого Дома Киликийского Арам I строго осудил инцидент с запретом на вход в мемориальный комплекс Католикоса Всех армян Гарегина II. Об этом говорится в заявлении Дома Киликийского, передает Sputnik Армения.