Դարձել էինք մի մեծ ու համերաշխ ընտանիք. Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել աշխատակիցներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2022 թվականի փետրվարի 23-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատողների հետ հրաժեշտի հանդիպում է տեղի ունեցել։
Արման Թաթոյանն ընդունել է աշխատողների մակագրություններով իր համար պատրաստված երախտագիրն ու հուշամեդալը։ Ինքն էլ իր հերթին իր երախտագիտությունն է հայտնել աշխատողներին նվիրված աշխատանքի և հայրենասեր լինելու համար՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում և հորդորելով նույն պատասխանատվությամբ շարունակել առաքելությունը։
«Միասին անցել ենք 2016-ի ապրիլյան պատերազմն ու 2020-ի 44-օրյա պատերազմը, եղել ենք սահմանային գրեթե բոլոր գյուղերում ու ոչ միայն, քարտեզի վրա ադրբեջանական տեղակայումներն ամրագրելու համար բառի բուն իմաստով արել ենք քար առ քար, ծառ առ ծառ ուսումնասիրություն, եղել է՝ այդ այցերի ընթացքում հայտնվել ենք ադրբեջանական նշանառության ներքո, բայց մեկ է` ավարտին ենք հասցրել մեր գործը:
Ազնիվ ենք եղել միմյանց նկատմամբ ու եղել են իրար թիկունք: Իրար օգնելով ենք աշխատել ու չենք ընկրկել:
Ավելի ենք միավորվել դժվարություններից ու շարժվել ենք միայն առաջ:
Բոլորս էլ քաջ գիտակցել ենք, որ սա ոչ թե զուտ աշխատանք է, այլ Հայրենիքի համար առաքելություն, որ պետք է իրականացնել պատասխանատվությամբ՝ առանց սահմանափակումների։
Անհնար է հաշվել, թե քանի անքուն գիշեր ենք անցկացրել հրատապ այցերի վայրերում կամ աշխատակազմում` աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:
Աշխատակազմ, որը եղել է բոլոր կարևոր ձեռքբերումների շարժիչ ուժը, որի հետ անցել ենք դժվար գործի ճանապարհ` 24/7 աշխատանքով։
Աշխատակազմը դարձել էր մի մեծ ու համերաշխ ընտանիք՝ իրար օգնելու և խնդիրները միասին լուծելու պատրաստակամությամբ»,- նշված է Արման Թաթոյանի խոսքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.
-
2025-07-12 12:31
Процесс отнятия "Элсетей" у собственника и продажа компании стороннему лицу, вызовет подорожание тарифов на электричество. Об этом пишет инициатива "Айакве".