Լավրով. Զելենսկին ստում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների շուրջ։ Նա իր որոշումը բացատրել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների բացասական պատասխանով Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցին։ Այս մաիսն ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Ուկրաինայի ղեկավարն հայտնել է իր Telegram ալիքում։
«Մենք չենք վախենում Ռուսաստանի հետ խոսելուց։ Մենք չենք վախենում [խոսել] ամեն ինչի մասին՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների մասին։ Մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին, չէ որ մենք ՆԱՏՕ-ում չենք: Բայց ինչպիսի՞ երաշխիքներ կունենանք այդ դեպքում։ և ամենակարևորը՝ ո՞ր երկրներն են դրանք մեզ տրամադրելու»,- ասել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առաջին փոխարտգործնախարար Սերգեյ Պերեսադայի հետ կայացած մամուլի ասուլիսին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է երկրի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա ձեզ ճիշտ չի ասում, պարզ ասած, ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել [Ուկրաինայի] չեզոք կարգավիճակը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.