Էրդողան․ Արևմուտքը լուրջ դիրքորոշում չի ցուցաբերում, միայն խորհուրդներ է տալիս Ուկրաինային
ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն ավելի վճռական քայլեր պետք է անեն, անվերջ խորհուրդներ տալը ոչ մի արդյունք չի տա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԵՄ-ի այս պահի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցի տեսագրությունը հրապարակել է թուրքական պետական «Անադօլու» լրատվական գործակալությունը։
«Այս պահին ԵՄ–ն և արևմտյան մյուս հեղինակությունները, ցավոք, ոչ մի լուրջ, վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել։ Բոլորը միայն ճոխ խորհուրդներ են տալիս Ուկրաինային։ ՆԱՏՕ գագաթնաժողովում խոսելու ենք այն մասին, թե ինչ քայլեր ենք անելու։ Մինչ այժմ անվերջ խորհուրդներ տվող Արևմուտքը դեռ շարունակում է խորհուրդներ տալ։ Հուսով եմ` այսօրվա ՆԱՏՕ գագաթնաժողովն ավելի վճռական դիրքորոշում ներկայացնելու համար կլինի, թե չէ, ստացվում է Զելենսկու ասածով` միայն խորհուրդներ են տալիս, չեն օգնում»,– լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.