Աբխազիան ճանաչել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրաման ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Այդ մասին նշված է Բժանիայի հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նախագահը նաև ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում: Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ամբողջ բնակչությունը սատարում է այդ որոշումը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ու Լուգանսի Ժողովրդական Հանրապետության անկախությունն անհապաղ ճանաչելու մասին:
Ավելի վաղ այդ խնդրանքով ՌԴ առաջնորդին դիմել էին Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: Երկուշաբթի Անվտանգության խորհրդի անդամները սատարել էին այդ նախաձեռնությունը՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանին ընտրություն չի թողել:
Ավելի ուշ՝ փետրվարի 24-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: