Последние новости

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԽՆԴԻՐ ԴՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԵՎ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Մենք պետք է, հավանաբար, ամեն ինչ սկսենք զրոյից։ Պետք է իսկապես որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև։ Դրան կարելի է հասնել, նաև այլ երկրների պատմությունն է դրա մասին խոսում։ Շատ ամբիցիոզ, շատ դժվար իրագործելի է, բայց իրագործելի է, «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։

Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործն, ըստ Դավիթ Հարությունյանի, կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել։ Այս հարցում, նրա խոսքով, պետք է որակապես նոր ճանապարհ ընտրենք։

«Ո՞րն է ուղին։ Առաջինը՝ շեշտադրումը պետք է լինի երիտասարդների վրա։ Երկրորդը նրանց ակտիվացնելն է։ Ոչ թե քաղաքական նոր կուսակցություն հիմնելը, այլ նրանց դարձնելը սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր և ոչ հարմարվող, չընդունող այսօրվա իրողությունը։ Եթե մենք այդ ամբիցիան կարողանանք արթնացնել, վստահեցնում եմ՝ մնացած պրոցեսը զարգանալու է ինքնուրույն», - ասաց նա։

Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ երիտասարդների շրջանում բազմաթիվ կայացած մասնագետներ, փորձագետներ կան, նրանք պետք է հանդիպումներ կազմակերպեն հասարակության հետ, ակտիվացնեն նրան։

«Անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն։ 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը, բնականաբար, հաղթելու է և շարժվելու է առաջ», - ասաց Դավիթ Հարությունյանն ու շեշտեց՝ սա չպետք է լինի կուսակցական շարժում։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ