Զելենսկի. Բայդենը բացառեց Ուկրաինայի վրա «ոչ թռիչքային գոտու» սահմանումը
Նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն անձամբ է ասել, որ ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն «ոչ թռիչքային գոտի» չեն սահմանի Ուկրաինայի վրա։
Reuters-ին և CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը կրկնել է իր խնդրանքը, որ ՆԱՏՕ-ի երկրները «ոչ թռիչքային գոտի» սահմանեն, որը դաշինքին թույլ կտա վերահսկել Ուկրաինայի երկինքը և Ռուսաստանին հնարավորություն չի տա օգտագործել իր գերազանցող ավիացիան Ուկրաինայի դեմ: Զելենսկին նաև խնդրել է ՆԱՏՕ-ին արագացնել Ուկրաինային դաշինքում ընդգրկելու հայտի ներկայացումը։
«Մեր գործընկերները, եթե պատրաստ չեն Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ում․․․ քանի որ Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում լինի, նրանք պետք է Ուկրաինայի անվտանգության ընդհանուր երաշխիքներ մշակեն»,- ասել է Զելենսկին։
Սակայն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ բազմիցս բացառել են «ոչ թռիչքային գոտու» սահմանումը, որը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից կպահանջի վերահսկել օդային տարածքը և կալանել խախտողներին ու նույնիսկ ոչնչացնել նրանց, եթե չնահանջեն: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ ասել է, որ դա հավասարազոր կլինի միջուկային զենքի հսկայական զինանոց ունեցող Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.