Մխիթարյանը հեռանում է Հայաստանի ազգային հավաքականի կազմից
ՀՀ ազգային հավաքականի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները: Նա ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` հայտնելով իր որոշման մասին։
«Հիշում եմ, երբ Պանամայի դեմ ընկերական խաղում առաջին անգամ հագա ազգային հավաքականի մարզաշապիկը և երբ աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում առաջին գոլս խփեցի։ Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ լինել ավագը»,–գրել է Միխթարյանը։
Նրա խոսքով` 95 միջազգային խաղերից, լարված աշխատանքից, իր երկիրը խաղադաշտում ներկայացնելու ճանապարհին աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան Հայաստանի հավաքականում։
Մխիթարյանը հայտնել է, որ նման որոշում է կայացրել Գերմանիայի դեմ վերջին խաղից հետո:
«Կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է։ Ես ազգային թիմին տվեցի այն ամենը, ինչ կարող էի։ Այդ պատճառով առաջիկա տարիներին ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ իմ ակումբային կարիերայի վրա»,–հավելել է Մխիթարյանը։
Նա նշել է նաև, որ հենց Հայաստանում` իր հայրենիքում է իր ֆուտբոլային կարիերայի սկիզբը դրվել և ընդմիշտ շնորհակալ կլինի յուրաքանչյուր մարդու, ով աջակցել է իրեն, մարզել, ում հետ խաղացել է, ով նպաստել իր աճին։
Նա հաջողություններ է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին։
«Ընդմիշտ ձեր Հենո»,–այսպես է ստորագրել իր հայտարարության տակ Մխիթարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.