Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է, և որոշ բաժիններ ամբողջապես թափուր են
ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ, փետրվարի 23-ի դրությամբ, 20-ից ավելի աշխատող սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունեցել ենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ–ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։
Գրիգորյանը շեշտեց, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ հասցրել է կապ հաստատել, իսկ Թաթոյանի հետ էլ պայմանավորվել է հանդիպել վերջինիս ՀՀ վերադառնալուն պես, ու որոշ հարցեր կքննարկեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.