«Ժողովուրդ». ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉՈՒՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը:
«Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից», - պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում:
Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որևէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.