ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Վինիցայում Ուկրաինայի Զինուժի բազան ամբողջովին ոչնչացնելու մասին
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի բազան ոչնչացվել է գերճշգրիտ զենքի միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ը:
«Մարտի 6-ին մեծ հեռավորության գերճշգրիտ զենքի միջոցով շարքից դուրս է բերվել Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի օդակայանը»,-ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ընդ որում՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որռուսական Զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով Վինիցայի մերձակայքում օդանավակայանն ամբողջովին ավիրվել է, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այդ կապակցությամբ նա կրկին կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ Զինված ուժերն անում են ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու և անվտանգությունն ապահովելու համար. կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.