Դանիել ՇՏԵԼՏԵՐ․ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՃ ԵՎ ՆՈՐ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ» ԱՌԱՋԱՑՆԵԼ ԵՄ-ՈՒՄ
Պատժամիջոցները և ուկրաինական պատերազմը կարող են երկնիշ գնաճ առաջացնել ԵՄ-ում և պարենամթերքի պակաս ձևավորել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցում ասել է մակրոէկոնոմիկայի շուրջ բանավիճային համաժողովների կազմակերպիչ, բիզնես-խորհրդատու, աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Boston Consulting Group-ի նախկին տնօրեն Դանիել Շտելտերը։
Գերմանիան սեփական արտադրության համար մի շարք կարևոր ապրանքներ է ներկրում Ուկրաինայից՝ գյուղատնտեսական հումք, կիսահաղորդիչներ և նեոն։ Շտելտերի խոսքով` այդ ապրանքների մատակարարումը հասկանալի պատճառներով դժվարացել է։
Ըստ նրա՝ այս ամենը սպառնում է պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ընդ որում՝ ոչ միայն ԵՄ-ում։ Ռուսաստանն ու Ուկրաինան արտահանում են համաշխարհային հացահատիկի 25 տոկոսը, Ուկրաինան արևածաղկի ձեթի, ինչպես նաև գարու և եգիպտացորենի համաշխարհային խոշորագույն արտահանողն է:
«Գների բարձրացումն անխուսափելի է, քանի որ «ուկրաինացի գյուղացին» չի կարողանա իր արտը ցանել և միաժամանակ պատերազմ մղել Ռուսաստանի դեմ»,-հայտարարել է Շտելտերը։
Ուստի, եթե այս տարի Ուկրաինայում ցանքատարածությունները զգալիորեն կրճատվեն, ապա վերը նշված կարևորագույն պարենային ապրանքների գները կաճեն։ «ԵՄ-ի համար դա կարող է երկնիշ գնաճի վերածվել, հատկապես եթե դրան գումարվի ռուսական նավթի և գազի բոյկոտը»,– հավելել է նա` ավելացնելով, որ Եվրոպայից շատ կտուժի Մերձավոր Արևելքը։
Նա հիշեցրել է, թե ինչից սկսվեց արաբական գարունը 2010 թվականի վերջին՝ ոչ այնքան ազատության կոչերից, որքան հացի գների կտրուկ աճից և սոցիալական դժգոհությունից։
«Եթե այնտեղ նորից պարենամթերքի պակաս սկսվի, կարող է փախստականների նոր ալիք սկսվել։ Պետք է հետևել, որ դա չկրկնվի»,-նշել է տնտեսագետը։
Հնարավոր է, որ եվրոպական երկրները նույնիսկ ստիպված լինեն թանկարժեք հացահատիկ գնել և ավելի էժան վաճառել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որպեսզի պարենամթերքի պակասը միգրանտների նոր ալիքի չհանգեցնի։
«Չինաստանը համեմատաբար բարենպաստ վիճակում է, քանի որ անցած տարիների ընթացքում հումքի՝ գազի, ածուխի, պարենի ռազմավարական պաշարներ է հավաքել»,– ավելացրել է նա:
Նշենք, որ հացահատիկի համաշխարհային գները փետրվարին ևս շարունակում են աճել։ Հունվարի համեմատ, ըստ FAO-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) ինդեքսի, դրանք բարձրացել են 3 տոկոսով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.