Последние новости

Պուտինը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է Միշելի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ գործողության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` Պուտինը Միշելի հետ զրույցում ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են Ուկրաինայում խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար։

ՌԴ նախագահի խոսքով` Ուկրաինայում հիմնական սպառնալիքը բխում է ազգայնականներից, որոնք ահաբեկիչների մարտավարություն են կիրառում` թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում։ Նա ԵՄ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց փրկության գործում, ճնշում գործադրել Կիևի վրա, ստիպել հարգել հումանիտար իրավունքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ