Մեդինսկի. Ուկրաինայի հետ բանակցություններից ակնկալիքները չարդարացան
Ուկրաինայի հետ բանակցություններից ակնկալիքները չարդարացան։ Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ նշելով, որ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չի հաջողվել ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հումանիտար միջանցքների հարցը ուկրաինական պատվիրակության առաջ կտրուկ է դրել։ Մեդինսկին հույս է հայտնել, որ հումանիտար միջանցքները երեքշաբթի կաշխատեն։
Պատվիրակության մեկ այլ անդամ Լեոնիդ Սլուցկին նշել է, թե Ռուսաստանը սպասում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները շուտով կշարունակվեն։ «Սակայն Մոսկվան իրեն չի մխիթարում այն պատրանքով, որ հաջորդ անգամ արդյունքի կհասնեն»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ բանակցությունները հեշտ չեն լինելու։ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության տարհանման հաջորդ փորձերն ավելի հաջող կլինեն, հավելել է Սլուցկին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.