Պետական դավաճանություն կատարած անձանցից մեկն Արցախի ԱԻՊԾ աշխատակից է եղել
Հավանաբար բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը: Համազգեստից պարզ երևում է, որ նրանցից մեկը ԱԻ պետական ծառայության աշխատակից է: Համակարգում նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ նրա հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի ԱԻՊԾ ՆԳՆ խոնսակ Հունան Թադևոսյանը։
«Գրեթե մեկ ամիս, նա կրել է մի կառույցի համազգեստ, որի ծառայողները վերջին պատերազմի ընթացքում արել են առավելագունը: Ուստի, նա չպետք է չափման միավոր հանդիսանա և ազդեցություն թողնի փրկարար ոլորտի վարկանիշի վրա: Մենք չպետք է թուլացնենք մեր հավատն ու հարգանքը Արցախի փրկարարի հանդեպ:
Ցավոք, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մեզ հետ՝ մեր կողքին, ապրում են նաև թերություններ: Մենք անվերապահորեն դատապարտում ենք հայրենիքի հանդեպ դավաճանական ցանկացած դրսևորում:
Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավելի պարզ ու հայտնի կդառնա քրեական դատավարությունից հետո՝ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-պարզաբանել է Թադևոսյանը։
Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որ՝ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.