Սեյրան Օհանյան․ Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, որոնք Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
«Մարտի 8-ին ամբողջ աշխարհում նշում են Կանանց միջազգային օրը:Եվ պետությունների բարձրաստիճան, փորձառու այրերը գեղեցիկ մաղթանքներ են նվիրում նրանց՝ անկեղծ գնահատանքով մեծարելով մեզ կյանք պարգևող մայրերին, սիրելի կանանց, քույրերին ու դուստրերին:
Սակայն այս նույն աշխարհում, երբ իշխանության ղեկին են հայտնվում քաղաքական անհեռատես, պատահական դեմքեր, պատերազմները հաջորդում են իրար և մահ, ավերածություն տարածելով` կործանում հազարավոր խաղաղ, անզեն էակների՝ կանանց ու երեխաների, տարեց մարդկանց։
Պաշտպանել աշխարհն այդ արհավիրքից այսօր դարձել է առավել դժվար:
Եվ կցանկանայի ի սրտե հավատալ, որ կյանքի հավերժական, անհանգիստ շրջապտույտի մեջ որևէ փորձություն չի կոտրի գեղեցիկ ապրելու, սիրելու, սիրվելու, նոր կյանք արարելու, երջանիկ լինելու կանանց տիեզերական առաքելությունը։ Մաղթում եմ, որ սիրող, պաշտպանող, ուժեղ այրերի անկեղծ, հավատարիմ հոգածությունը թռիչքի նոր թևեր տա նրանց՝ օգնելով հասնել երազանքների ներշնչող բարձրակետին։
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, որոնք Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել։
Թող խաղաղությունը և օրորոցային վրեժը նոր խնդություն, սփոփանք բերեն նրանց», - ասված է ուղերձում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.