Միկա Բադալյան․ Սպասելի են Բաքվի սադրանքները Սիսիանի և Երասխի ուղղությամբ
Ադրբեջանը պատրաստվում է սադրանքների և անդադար սրելու է իրավիճակը սահմանամերձ շրջաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս հիմնական լարվածությունը Արցախում է, ադրբեջանական կողմի սադրանքներ պետք է սպասել նաև Հայաստանում։ Բադալյանը բացատրեց, որ Արցախում սադրանքների դեպքում հետևանքները կարող են չափազանց անկանխատեսելի լինել Ադրբեջանի համար, քանի որ դա կդիտարկվի որպես հարձակում ռուս խաղաղապահների վրա։ Իսկ այդ դեպքում, ասաց բանախոսը, իր խաղաղապահների վրա հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է գնալ Արցախի անկախության ճանաչման ճանապարհով, ինչը կնշանակի այնտեղ ռուսական զորքերի տեղակայում ու Արցախի ազատագրում։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Բադալյանը կարծում է, որ ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է սպասել Սիսիանի և Երասխի տարածքում.
«Իհարկե, ոչ ոք չի չեղարկում Վարդենիսի ուղղությամբ սադրանքների հավանականությունը, սակայն, ըստ առկա տեղեկությունների, սադրանքներն ամենայն հավանականությամբ Սիսիանի և Երասխի ուղղությամբ են լինելու»,- ասաց նա, տեղեկացնում է Verelq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.