ՌԴ դատախազությունը պահանջում է Meta-ն (Facebook, Instagram) ճանաչել որպես ծայրահեղական
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան ՝ խնդրելով Meta-ն (Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի) ճանաչել ծայրահեղական կազմակերպություն։
Գերատեսչությունը պահանջում է արգելել այդ ընկերության գործունեությունը Ռուսաստանում։ «Ռոսկոմնադզորը» նաև պահանջել է սահմանափակել Instagram-ի հասանելիությունը։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» Meta Platforms Inc-ի վարչակազմից պահանջել էր կարճ ժամանակում հաստատել կամ հերքել համացանցում հայտնված տեղեկատվությունը Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում ՝ ՌԴ Զինված ուժերի զինծառայողների նկատմամբFacebook և Instagram սոցիալական ցանցերում կոնտենտի կանոնների փոփոխման մասին:
Ինչպես արդեն հայտնել էինք, ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Իր հերթին ՌԴ Քննչական կոմիտեում գործ է հարուցվել Meta-ի աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության անօրինական կոչերի կապակցությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.